Յան Ֆիշերը հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը հետագայում ևս պատրաստ է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածին![]() 4 նոյեմբերի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Հայաստան է ժամանել մեր երկրի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով: Յան Ֆիշերն անդրադարձել է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության նոր ռազմավարության հիմնական դրույթներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ՎԶԵԲ-ը կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման և մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացումը: Նշելով, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները համընկնում են, Տիգրան Սարգսյանն ընդգծել է ՓՄՁ վարկավորման գործիքների բազմազանության խթանման անհրաժեշտությունը և կարևորել Եվրոպական բանկի կողմից տեխնիկական օժանդակության տրամադրումը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել առողջապահության, կենսաթոշակային, ֆինանսական հատվածի և ապահովագրության բնագավառներում գործակցության զարգացումը: Խոսելով ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորությունից` զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրը: Մասնավորապես, արծարծվել է սահմանային անցակետերի վերակառուցման և արդիականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցության հարցը: Յան Ֆիշերը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցը: ՎԶԵԲ-ի փոխնախագահը նաև բարձր է գնահատել ՀՀ կառավարության` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները և հաստատել այդ գործում բանկի կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատանքները ղեկավարելու համար, ինչը վկայում է ՓՄՁ ոլորտի նկատմամբ ցուցաբերվող հոգածության մասին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության համագործակցության ընթացքից` կարևորելով դրա շարունակականության ապահովումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |