ԱՄՆ ՊՆ հատուկ խորհրդատուն Երևանում դասախոսություն կկարդա միջուկային տեխնոլոգիաների մասին![]() 4 նոյեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի դասախոսություն «Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով։ Դասախոսությունը վարելու է ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր և ԱՄՆ Պաշտպանության նախարարության հատուկ խորհրդատու Դր. Մեթյու Քրոնիգը։ Դր. Քրոնիգը կանդրադառնա միջուկային նյութերի ու տեխնոլոգիաների պատմականորեն կարևոր ու վտագավոր փոխանցումներին, որոնք տեղ են գտել նրա հեղինակած վերջին` «Արտահանելով ռումբ» վերնագրով գրքում: Նա պնդում է, որ միջուկային աջակցություն տրամադրելու պետական որոշումները համաձայնեցված ռազմավարական տրամաբանության արդյունք են: Նա քննության կառնի միջուկային փոխանցումների առավել կարևոր պատմական դեպքերը, ներառյալ 1950-ական և 1960-ական թթ. Ֆրանսիայի միջուկային աջակցությունը Իսրայելին, Խորհրդային Միության 1958-1960թթ. փոխանցումները Չինաստանին, Չինաստանի միջուկային օգնությունը Պակիստանին և Պակիստանի կողմից վերջերս իրականացված տեխնոլոգիական փոխանցումները: Դր. Քրոնիգը նաև կներկայացնի կովկասյան տարածաշրջանում միջուկային անօրինական փոխանցումների վերաբերյալ իր հետազոտության արդյունքները: Դասախոսությունը նախատեսված է հետազոտողների, գիտնականների, պետական պաշտոնյաների, ՀԿ առաջնորդների և ուսանողների համար: Դասախոսությունը կանցկացվի անգլերեն ` հայերենի համընթաց թարգմանությամբ։ Դասախոսությունը նախաձեռնել է Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոններ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագիրը՝ Հայաստանի Ամերիկյան և Երևանի պետական համալսարանների հետ համատեղ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք տեղեկացնել կազմակերպիչներին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |