Սաբինա Ֆրեյզեր. Եթե Թուրքիան ցանկանում է օգնել ԼՂ հարցում, պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները![]() 4 նոյեմբերի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան ցանկանում է ավանդ ունենալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում, նա, առաջին հերթին, պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները։ Այդ մասին Բաքվում լրագրողներին հաղորդել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է APA-ն։ «Անկարան շատ հետաքրքիր գաղափարներ ունի հակամարտության հետ կապված։ Բայց Թուրքիան Հայաստանի հետ ունի սահմանի խնդիր, որի հետ կապված կան դժվարություններ, որոնք նա պետք է հաղթահարի»,- ասել է Ֆրեյզերը։ Անդրադառնալով բանակցային գործընթացում հնարավոր փոփոխություններին՝ Ֆրեյզերը նշել է. «Առաջիկա երկու տարիներին համանախագահ երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, կայանալու են ընտրություններ։ Ուստի կարծում եմ, որ բանակցություններում քիչ հավանական է ինչ-որ աշխուժացում»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |