Հայաստանի ՍԱՊԾ-ը դադարեցրել է այծի կաթի արտադրությունը, որում հայտնաբերվել էին բակտերիաներ 4 նոյեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթի արտադրությունը, որը շուկայում իրացվում է «Էյ-Էս-Բի-Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից, դադարեցվել է դրա մեջ աղիքային ցուպիկի խմբի և ստաֆիլոկոկի մանրէներ հայտնաբերելուց հետո, իսկ խախտողը կարող է տուգանվել 100-300 հազար դրամով։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը։ Ինչպես հաղորդել է Պիպոյանը, ծառայությանը բողոքով դիմել է բնակիչ, որը Երևան Սիթի սուպերմարկետում ձեռք բերել կաթը, որն օգտագործելիս զգացել է դառնահամ, ինչը նրա մոտ կասկած է հարուցել։ Արտադրանքն ուղարկվել է փորձաքննության, իսկ դիմած բնակիչը հոսպիտալացվել է։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլոկոկի բակտերիաներ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր: «Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրս բերումը ծառայությունը կոչով դիմում է ազգաբնակչությանը լինել աչալուրջ և զերծ մնալ «ARMFOOD» ապրանքանիշի կաթնամթերքի ձեռքբերումից»,- հաղորդում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |