ՀՌԱՀ-ի դեմ դատական հայցերի մերժումը քաղաքական պատվեր է, գտնում է Աշոտ Մելիքյանը![]() 4 նոյեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեմ դատական հայցերի մերժումը քաղաքական պատվեր է, գտնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը: Կոմիտեն 2011 թ. փետրվարի 21-ին ՀՌԱՀ-ին հարցում էր ուղարկել՝ ՀՀ տարածքում թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու ՝ 2010 թ. արտոնագրման մրցույթներին ներկայացված հայտերի, դրանց կից փաստաթղթերի և այդ մրցույթներին առնչվող՝ իրավասու կազմակերպությունների հետ նամակագրության պատճենները ստանալու խնդրանքով: Ի պատասխան՝ ՀՌԱՀ-ից հայտնել էին, որ պատրաստ են տրամադրել փաստաթղթերը՝ բացառությամբ առևտրային գաղտնիք պարունակողների: Դրա մեջ մտնում էին վերահեռարձակման պայմանագրերը և հեռուստաընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկների (CV) պատճենները՝ համարելով, թե դրանք անձնական գաղտնիք են պարունակում: Ըստ կոմիտեի նախագահի, դա 21-րդ դարին ընդառաջ չէ, քանի որ նույնիսկ դատավորները իրենց CV-ները տեղադրում են համացանցում: 2011 թվականի սեպտեմբերի 27-ին դիմել էր դատարան, այդ փաստաթղթերը տրամադրելու պահանջով և ԽԱՊԿ-ի հայցը մերժվել է: Կոմիտեն հոկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանում բողոքարկել է այն, և սպասում է պատասխանի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |