Ձյուդոյի երիտասարդական ԱԱ. Անդրանիկ Չափարյանն ու Դավիթ Ղազարյանն ավարտել են ելույթները

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամներ Անդրանիկ Չափարյանն ու Դավիթ Ղազարյանը ավարտեցին ելույթները աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Քեյփթաունում:

Չափարյանը (73 կգ ք/կ) երեք մենամարտ է անցկացրել, երկուսում հաղթել է, սակայն երրորդ փուլում զիջել է Օնո Շոհեին Ճապոնիայից:

66 կգ ք/կ Ղազարյանը առաջին հանդիպման ժամանակ հաղթեց մրցակցին, սակայն երկրորդում պարտվեց Շո Տատեյամային:

Նոյեմբերի 3-ին մեդալների համար պայքարից դուրս մնացին Գարիկ և Գոռ Հարությունյանները: Առաջնությանը մասնակցում է 530 մարզիկ 65 երկրից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---