Ստեփան Սաֆարյան. Վերջին քաղաքական գործընթացներն ամրապնդեցին «Ժառանգության» դիրքերը![]() 4 նոյեմբերի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Վերջին քաղաքական գործընթացները ամրապնդեցին «Ժառանգության» դիրքերը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, իշխանության շարքերում վերադասավորումների արդյունքում ՀՀԿ-ում ձևավորվեց մարդկանց մի խումբ, որոնք դժգոհ են այս փոփոխություններից, ինչն իր հերթին թուլացնում է հանրապետականների դիրքերը: Նաև, ըստ Սաֆարյանի, տևական շշուկներն այն մասին, թե ԲՀԿ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից, ինչպես նաև այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի բացակայությունը բացասաբար անդրադարձան այդ կուսակցության իմիջի վրա: Սաֆարյանը նշեց նաև, որ ՀԱԿ վերջին հանրահավաքներն ու հայտարարությունները վկայում են ՀԱԿ դիրքերի թուլացման մասին: Ըստ նրա, կուսակցությունը դեռ չի քննարկում այլ կուսակցությունների հետ միավորվելու հարցը և նախընտրական շտաբ չի ստեղծում: Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |