Կուրսկում բացվել է Հայ և ռուս ժողովրդների զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը 4 նոյեմբերի 2011 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Կուրսկում բացվել է 19-20դդ. ողբերգությունների զոհ դարձած հայ և ռուս ժողովրդների զավակների հիշատակին նվիրված հուշարձանը: Հուշակոթողի բացմանը մասնակղցել են Կուրսկի շրջանի ղեկավարները, ՌՀՄ ներկայացուցիչները, «Միասնական Ռուսաստանի երիտասարդական գվարդիայի» ակտիվիստները: «Ռուսաստանը բազմազգ պետություն է: Թեև Հայաստանն այժմ անկախ պետություն է, հայերի մեծ համայնք կա նաև Ռուսաստանում: Հայ և ռուս ժողովրդների առանձնահատկությունն այն է, որ մեր ժողովուրդները երբեք միմյանց դեմ չեն պայքարել, իսկ նորագույն պատմության շրջանում ուս ուսի կռվել են ընդհանուր թշնամու դեմ»,-ասել է «Իմ պատմությունը» նախագծի համադրող Սերգեյ Պավլովը, հայտնում է Analitika.at.ua-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |