Եգիպտահայ ականավոր գործիչ Պերճ Թերզյանին կհանձնվի ՀՀ նախագահի մրցանակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում եգիպտահայ ականավոր գործիչ, գրող հրապարակախոս, «Արև» օրաթերթի խորհրդատու Պերճ Թերզյանին կհանձնեն ՀՀ նախագահի մրցանակը։ Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ մրցանակը Պերճ Թերզյանին կհանձնի և ողջույնի խոսքով հանդես կգա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ազգանվեր գործունեության համար նրան շնորհվել են մի շարք պարգևներ, այդ թվում «Ոսկե Մեդալ» Հայաստանի Մատենադարանից և «Շնորհակալագիր» ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից` 2007թ. Եգիպտոս կատարած այցի ժամանակ: Պերճ Թերզյանը մեկ մենագրության և 60-ից ավելի հոդվածների հեղինակ է, 1977թ.-ից «Արև» օրաթերթի խմբագրական խորհրդի անդամ է , 1998-2009թթ. «Արև», իսկ 2010-ի ապրիլից` «Արեգ» արաբալեզու ամսագրերի խորհրդատու խմբագիր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---