Սևակի հարազատենրը չեն հավատում, որ Գրականության թանգարանում պահվում է գրողի սիրտը![]() 4 նոյեմբերի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Պարույր Սևակի հարազատները չեն հավատում, որ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է գրողի սիրտը: Նոյեմբերի 3-ին Հայաստանի գրողների միությունում կայացած նախագահության ընդլայնված նիստի ընթացքում Պ. Սևակի իրավահաջորդներից Գայանե Դանիելյանը (Պ. Սևակի որդու` Արմեն Ղազարյանի կինը) նշեց, որ Սևակի սիրտը դիահերձել են` այն բաժանելով մի քանի մասի, իսկ Թադևոսյանի պահպանած Սևակի կարծեցյալ սիրտն անխաթար վիճակում է: Ըստ նրա, կան բազմաթիվ անհերքելի փաստարկներ, այդ թվում և դիահերձող բժիշկների վկայությունները, որ հիշյալ մասունքը Սևակի հետ որևէ կապ չունի: Նախագահությունը որոշեց, որ թանգարանը պետք է Ա. Թադևոսյանին ի տնօրինություն վերադարձնի այն, ինչ ժամանակին վերցրել է նրանից: Թանգարանում այսօր պահվում է սիրտ, որն ըստ նախկին դատավոր Աշոտ Թադևոսյանի պնդումների, բանաստեղծի դիահերձման ժամանակ կարողացել է ծածուկ վերցնել նրա սիրտը, սրբորեն պահել է իր մոտ և ապա հանձնել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: Նիստի ժամանակ որոշվեց Թադևոսյանին վերադարձնել գրողի սիրտը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |