Կրթության նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողները Աղվերանում կքննարկեն ոլորտին առնչվող խնդիրները![]() 4 նոյեմբերի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Աղվերանում բացվել է «Հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը Բոլոնիայի գործընթացի կարեւոր սկզբունքներ» սեմինար-քննարկումը, որը կազմակերպվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կրթության ու գիտության նախարարության կողմից: «Այսօր սկիզբ է դրվում կարևոր ու աննախադեպ մի ծրագրի»,-հայտարարեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ բացելով սեմինարը: Կրթական ոլորտում բարեփոխումների հաջող ընթացքի համար Արմեն Աշոտյանը կարևորում է համագործակցությունը հանրության ու ԶԼՄ-ների միջև: Աշոտյանը հայտարարել է, որ իր գլխավորած նախարարությունը կարևորում է հանրության հետ հետադարձ կապի հաստատումը: Նա հիշեցրել է, որ UNDP-ն այս տարի կրթության նախարարությունը ճանաչել է Հայաստանի ամենաթափանցիկ կառույցը և հավելել է, որ նախարարությունը կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ: Աշոտյանը հույս է հայտնել որ սեմինարը կօգնի լրագրողներին ավելի իրազեկ լինել կրթական ոլորտի խնդիրներին: Սեմինարն աշխատանքը կավարտի նոյեմբերի 6-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |