Փորձագետ. Երկրաշարժը Վանում էլ ավելի հետաձգեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը![]() 4 նոյեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Երկրաշարժը Վանում էլ ավելի հետաձգեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քանի որ հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել փորձագետ, թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ Չաքրյանի, ընդհանուր առմամբ առաջիկայում կարգավորման գործընթացում փոփոխություններ ակնկալել հարկավոր չէ ՀՀ-ում նախընտրական շրջանի պատճառով: Փորձագետը նաև անդրադարձել է իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությանը, որին մեղարդւոմ են քրդերին սատարելու համար: «Դա օրինաչափ քաղաքականություն է թուրքական իշխանությունների համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայում միշտ են հետապնդել քրդերին: «Թուրքիան դեռ երկար նման քաղաքականություն կվարի քրդերի հանդեպ»: Իրավապաշտպան, հասարակական գործիչ և «Բելգե» հրատարկչության խմբագիր Ռագիփ Զարաքոլուն ձերբակալվել է թուրք իրավապաշտպան մարմինների կողմից հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Նրան մեղադրում են քրդական հակակառավարական կազմակերպություններին աջակցելու մեջ: Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավական պաշտպանությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |