Օքթայ Սադիխզադե. Հարձակումն Իրանի վրա մեծ խնդիր կդառնա Ադրբեջանի համար 4 նոյեմբերի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի համար բացասական սցենարը կսկսի իրագործվել, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվեն Իրանի վրա: Այդ մասին հայտարարել է Օքթայ Սադիխզադեն: Սակայն, ըստ փորձագետի, նրանք դա չեն անի, քանի որ ամերիկացիները ամենից վեր դասում են սեփական շահերը, հետո նոր՝ դաշնակիցներինը: Ըստ նրա, հավանաբար, ԱՄՆ-ն կհաշտվի նրա հետ, որ Իրանը միջուկային պետություն է դարձել, որով էլ հարձակում կհրահրի Իրանի դեմ: «Իրանի դեմ ռազմական գործողությունները փոփոխությունների կհանգեցնեն Հարավային Կովկասում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Միջին Արևելքում»,-ասել է նա: Բացի այդ, գործողությունն Իրանի դեմ կնշանակի իրանա-իսրայելյան ու սիրիա-իսրայելյան պատերազմի սկիզբ, շղթայական ռեակցիա կհետևի: Դա չափազանց բացասական սցենար է Ադրբեջանի համար, քանի որ անհնար կլինի խուսափել փախստականների մեծ հոսքից»,-ասել է նա «Էխոյին»: Սադիխզադեն հիշեցրել է, որ Լիբիայի հարցում ամերիկացիները առաջ մղեցին Իտալիային ու Ֆրանսիային: Իսկ իրենք ոչ մի արկ չեն ուղարկել Լիբիայի ուղղությամբ: «Այլ հարց է Իրանը, որի դեմ գործողությունը կնշանակի լայնածավալ պատերազմ: Թեհրանը համարժեք պատասխան կտա, ուստի, կարծում եմ, որ ռազմական փուլին գործը չի հասնի: Ծայրահեղ դեպքում, ԱՄՆ-ն ավելի շուտ կհաշտվի Իրանի միջուկային ծրագրի հետ, քան կհարձակվի Իրանի վրա»,-ասել է նա: Ըստ Guardian-ի, Մեծ Բրիտանիան ռազմական գործողության պլան է նախապատրաստում, եթե ԱՄՆ-ն ու դաշնակիցները հրթիռակոծեն Իրանի միջուկային օբյեկտները: Նախատեսվում է ավիացիայի կիրառում: Ցամաքային ներխուժում Իրան չի նախատեսվում, սակայն, հատուկ ստորաբաժանումների կիրառումը չի բացառվում: Ինչպես գրում է Guardian-ը, ԱՄՆ հատուկ ծառայություններն ու նրանց դաշնակիցները տեղեկություններ են ստացել այն մասին, թե Իրանը իր ցենտրիֆուգները տեղափոխում է ստորգետնյա ապաստարաններ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |