Ադամ Շիֆֆ. ԱՄՆ-ն պետք է օժանդակի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին![]() ![]() PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆֆը նամակ է հղել արտասահմանյան գործողություններին հատկացումների գծով Սենատի և Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեների նախագահներին` կոչ անելով նրանց USAID-ին ու Պետքարտուղարությանը կոչ անել առնվազն 10 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնության և ծրագրերի զարգացման համար: «Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորությունը` այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն օժանդակի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,- հայտնում է Շիֆֆը: «Այդ միջոցները կօգնեն մարդկանց Ղարաբաղում հաղթահարել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակման արդյունքում ծագած հումանիտար ճգնաժամերը»,- ընդգծում է նա: «Ցավոք, Պետքարտուղարությունը չի կատարել Լեռնային Ղարաբաղին միջոցներ հատկացնելու` Կոնգրեսի նախկին խորհրդատվությունները` սկսած 2004-ից, այդ ժամանակից մինչև 2010թ. ԱՄՆ-ն ԼՂՀ-ին միայն 13 մլն դոլար է հատկացրել»,- նշում է կոնգրեսականն իր նամակում: Ամփոփելով իր նամակը` Շիֆֆը նշում է, որ Ղարաբաղին ֆինանսավորման հատկացումը չի լուծի հակամարտությունը, սակայն կկայունացնի տարածաշրջանն ու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԱՄՆ-ի հավատարմության հաստատումը կդառնա:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |