Երևանում հարգանքի տուրք են մատուցել հայազգի մեծ սոպրանո Արաքս Դավթյանին

Երևանում հարգանքի տուրք են մատուցել հայազգի մեծ սոպրանո Արաքս Դավթյանին

PanARMENIAN.Net - Երեկ` նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայ անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանին նվիրված հուշ-երեկոյին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կամերային երգեցողության վարպետ Արաքս Դավթյանի հիշատակի միջոցառմանը մասնակցում էին «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Սվետլանա Նավասարդյանը: Հայտնի օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Արաքս Դավթյանը մահացել է 2010 թ-ի հուլիսի 29-ին 61 տարեկանում, Մոսկվայում: Դավթյանի սոպրանոն հայտնի էր ինչպես Ռուսաստանում, Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նա նաև վոկալի հրաշալի ուսուցիչ է: Խաղացել է Ռուստամ Խամդամովի «Վոկալի զուգահեռներ» ֆիլմում:

Դավթյանը 1975 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, իսկ 1979-ին դարձել է Գլինկայի անվան վոկալիստների համամիութենական մրցույթի դափնեկիր:

Այնուհետև Դավթյանը եղել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի մենակատարը մինչև 1986 թվականը, որից հետո ընդգրկվել է Հայաստանի Պետհեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կազմում: Վիոտտիի անվան երաժշտության և պարի միջազգային մրցույթում`Վարչելիում Արաքս Դավթյանի հաղթանակից հետո, նրան հրավիրեցին Մեծ թատրոն:

Երգչուհին համերգային շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---