ՎԶԵԲ պատվիրակությունը Երևան է ժամանել ՀՀ համար 2012-2015թթ. ռազմավարության մշակման նպատակով![]() 4 նոյեմբերի 2011 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Եվրոպական բանկի գործունեությունը, որն ուղղված է երկրի տնտեսական աշխուժության ապահովմանը և նպաստում է առաջընթացին: Հանրապետության ղեկավարը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության խորացումը` հույս հայտնելով, որ բանկի փոխնախագահ Յան Ֆիշերի այցը ևս կնպաստի փոխգործակցության զարգացմանը: ՎԶԵԲ փոխնախագահն իր հերթին նախ շնորհավորել է ՀՀ նախագահին` Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի առթիվ. «Սա նաև Եվրոպական բանկի հետ հաջող համագործակցության քսան տարին է: Շատ դրական եմ գնահատում Հայաստանում վերջին ժամանակահատվածում իրականացված բարեփոխումները, որոնք նպաստում են երկրի տնտեսական բարեփոխումների առաջխաղացմանը և գործարար միջավայրի բարելավմանը»,- ասել է Յան Ֆիշերը: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել Հայաստանի համար եռամյա` 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման, համագործակցության առաջնահերթությունները քննարկելու համար: Նա վերահաստատել է բանկի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և աջակցությունը բարեփոխումներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |