Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ հետ արդյունավետ հարաբերությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Երևան է ժամանել Հայաստանի համար նոր ռազմավարության մշակման գործում ՎԶԵԲ-ի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը` ասելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը գնահատելի է ՀՀ տնտեսական, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների համատեքստում: «Վերջին 20 տարվա ընթացքում ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է շուրջ 100 ծրագիր` 600 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ` բանկային համակարգի, փոքր և միջին ձեռնարկատիրության, ագրոհատվածի և վերամշակող արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում»,- նշեց նախարարը: Յան Ֆիշերի խոսքով` այդ իրականացված ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ և ՎԶԵԲ-ը շարունակելու է օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը: Զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին ՀՀ կառավարության և ՎԶԵԲ համագործակցության հետևողական իրագործման ապահովումը, այդ փոխգործակցության արդյունավետության առավել բարձրացման նպատակով քայլերի ձեռնարկումը: Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |