Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջել է Ադրբեջանին 4 նոյեմբերի 2011 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին հունական Պուերտո Կարրաս քաղաքում կայացան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ մրցափուլի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ադրբեջանի հավաքականն էր: Առաջին տախտակին Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սև ֆիգուրներով կիսեց միավորները Շախրիար Մամեդյարովի հետ: Վերջին տախտակին Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Գադիր Գուսեյնովն էր: Պարտիան ավարտվեց ադրբեջանցի շախմատիստի հաղթանակով: Վերջինն իր պարտիան ավարտեց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը: Նա սև ֆիգուրներով էր խաղում և մինչև 52-րդ քայլը փորձում էր հանդիպումն ավարտել ոչ ոքի: Սակայն նրա մրցակից Վուգար Գաշիմովն ավելի ուժեղ դուրս եկավ և կարողացավ հաղթանակ տանել: Այսպիսով, Հայաստանի հավաքականն առաջնությունում իր առաջին պարտությունը կրեց 2:1 հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |