Լոնդոնում տեղի կունենա Արցախի արվեստի մասին պատմող ցուցահանդես![]() 4 նոյեմբերի 2011 - 22:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Լոնդոնում կկազմակերպվի միջոցառում, որը կրելու է «Մոխրից գեղեցկությունը» խորագիրը, հաղորդում է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի պաշտոնական կայքը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն Արցախի արվեստը, լուսանկարներն ու երաժշտությունը, իսկ ողջույնի խոսքով հանդես կգա բարոնուհի Քերոլայն Քոքսը: Ցուցահանդեսում կներկայացվեն լուսանկարիչ Էնդրյու Ֆիլիպի և նկարիչ Նաիրի Աֆրիկյանի աշխատանքները, իսկ երաժշտական մասը կապահովեն դաշնակահարներ Տիգրան Գրիգորյանն ու Վարազդատ Խաչատրյանը, ջութակահար Անի Կարապետյանը և երգչուհի Թերեզա Գևորգյանը: Երեկոն կազմակերպել է «The Humanitarian Aid Relief Trust» (HART) բարեգործական հիմնադրամը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |