«Ազատության տորմիղի» կազմակերպիչները խոստանում են Գազայի հատվածի ապաշրջափակման փորձերի նոր ալիք![]() 5 նոյեմբերի 2011 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինամետ Free Gaza նավատորմի կազմակերպիչները, որոնք նախօրեին կասեցվել են Գազայի ափից 30 կմ հեռավորության վրա, պնդում են, որ նրանց ակցիան Գազայի հատվածի ապաշրջափակման փորձերի նոր ալիքի սկիզբն է միայն: Նոյեմբերի լույս 5-ի գիշերը ձերբակալված քաղաքացիներն ու ծայրահեղ աջ իսրայելցին հարցաքննվել են, որից հետո տեղափոխվել քննչական մեկուսարան, որտեղից պաղեստինամետ ակտիվիստները կտեղափոխվեն Բեն Գուրիոն միջազգային օդանավակայան՝ հայրենիք մեկնելու համար: Ով հրաժարվի մեկնել կամավոր, կարտաքսվի դատարանի որոշմամբ: Իսրայելցին հարցաքննությունից հետո ազատ է արձակվել: Ինչպես հայտնում է «Ռեշետ Բետ» ռադիոկայանը, ձերբակալված «խաղաղապահների» թվում են Հունաստանի 2 քաղաքացիներ, Կանադյաի 3 քաղաքացիներ, Ավստրալիայի 1 քաղաքացի, Շոտլանդիայի 1 քաղաքացի, Եգիպտոսի 1 քաղաքացի, ԱՄՆ 3 քաղաքացի, Իսպանիայի 3 քաղաքացի, Մարոկկոյի քաղաքացի և Իռլանդիայի 14 քաղաքացիներ, ինչպես նաև մեկ իսրայելցի: Հակառակ ակտիվիստների հայտարարություններին հումանիտար օգնություն տրամադրելու մասին, իռլանդական ու կանադական նավերի զննման ժամանակ հումանիտար բեռ չի հայտնաբերվել: Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Կանադայի քաղաքացի Դերեկ Օկիֆը հայտարարել է, որ նման տորմիղներ են ստեղծվում տարբեր երկրներում, գաղտնի պայմաններում: Ynet ինտերնետ հրատարակությունը հայտնում է, որ ըստ Օկիֆի, նոր տորմիղներ են նախապատրաստվում, այդ թվում, նաև Կանադայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |