Ստեղծվել է թևնոց, որն աշխատում է iPhone ծրագրի հետ և հետևում է մարդու առողջությանը![]() 5 նոյեմբերի 2011 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Անլար աքսեսուարներ արտադրող Jawbone ընկերությունը թողարկել է Up կոչվող թևնոցը, որը ստեղծվել է «կրելի առողջության» և առողջացնող տեխնոլոգիաների արագ աճող ոլորտի համար։ Ինչպես գրում է GadGet Lab-ը, Up թևնոցը, առողջ ապրելակերպի գաղափարը կրելով, հետևում է մարդու մարմնի հետ և օրգանիզմում կատարվող գործընացները մինչ մարդ կրում է այն։ Թևնոցն աշխատողում է iPhone ծրագրի հետ միասին՝ սինքրոնիզացիայի միջոցով։ Up-ը արձանագրում է մարդու քնելու հաճախականությունը, սովորույթները և անգամ սնունդը։ Թևնոցն աշխատում է հարվածադիմացկուն սենսորով, որը ֆիքսում է մարդու օրվա գործունեությունը։ Այն նման է ոտնաչափի, հաշվում է, թե որքան կալորիաներ է մարդը ստացել այդ օրը, ինչ հեռավորություն է անցել, որքան ոչ ակտիվ ժամանակ է անցկացրել, որքան է քնել և անգամ քնելու արդյունավետությունը։ Ինչ վերաբերում է սնունդին, իհարկե թևնոցը չի կարող տարբերել և հասկանալ, թե ինչ է կերել մարդը, սակայն փոխարենը առաջարկում է մարդուն նկարել իր ուտելիքը և նշել անունը և այդպես կստացվի մարդու օրվա սննդակարգի պատկերը։ Ուտելիքը մարսելուց հետո ծրագիրը հարցնում է արդյոք մարդն իրեն լավ է զգում, լավ է մարսել և սկսում է համեմատել ֆիզիկական վիճակը և որոշում, թե սննդակարգում ինչպիսի դիետա է պետք։ Քանի որ ոչ բոլոր մարդիկ կկրեն թևնոցը ողջ օրվա ընթացքում, կնշանակի, որ այն արդյունավետ չի կարողանա ֆիքսել մարդու՝ օրվա ընթացքում կատարած գործողությունները։ Այդ մասին ընկերությունը նույնպես հոգացել է։ Up-ը ջրադիմացկուն է, քրտինք չառաջացնող և որոշ առողջարար բաներ է պարունակում, այս ամենը շատերին համոզում է չհանել այն ձեռքից։ Դե իսկ թևնոցի մարտկոցն ունի 10 օր առանց լիցքավորման աշխատելու հնարավորություն, իսկ լիցքավորում թևնոցը ստանում է USB մուտքի օգնությամբ և կրկին կարիք չի լինի այն թևից հանելու։ Թևնոցը երեք չափսերի և յոթ գույնի է արտադրվել։ Թողարկվել է նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում։ Այն կարելի է գնել մի քանի օնլայն խնութներից՝ Best Buy, Target, Apple store 100 դոլարով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |