Քարվաճառը Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարության համար կծախսվի մոտ մեկ միլիոն դոլար![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Քարվաճառը (Քելբաջար) Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարությունն ունի ոչ միայն ռազմավարական, այլ նաև քաղաքական ու տնտեսական նշանակություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, տնտեսական տեսակետից դա դրական անդրադարձ կունենա նաև հանքավայրերի շահագործման վրա ու առավել կհեշտացնի արտահանումը Հայաստան: «Ռազմավարական տեսակետից սա ևս մեկ մայրուղի կլինի, որը կկապի Հայաստանն ու Արցախը: Դա հերթական անգամ ցույց է տալիս Քարվաճառի կարևորությունը Հայաստանի համար»,-ասել է Բաբայանը: Անդրադառնալով այն հարցին, թե որքան միջոցներ կպահանջվեն ճանապարհի կառուցման համար՝ Դավիդ Բաբայանն ասել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվում, սակայն, նշել է, որ կծախսվի ավելի քան մեկ միլիոն դոլար: Նոր ճանապարհը 150 կմ ավելի կարճ կլինի, քան Բերձորով (նախկին Լաչին) անցնող այժմ գործող ճանապարհը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |