Շախմատի թիմային ԵԱ. Հայտնի են Հայաստան – Անգլիա հանդիպման զույգերը![]() 5 նոյեմբերի 2011 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հունական Պորտո Կարրաս հանգստավայրում կկայանան Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Անգլիայի հետ: Առաջին տախտակին Լևոն Արոնյանը կհանդիպի Մայքլ Ադամսի հետ: Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Նայջել Շորթը, Վլադիմիր Հակոբյանինը` Գավայն Յոնսը: Չորրորդ տախտակին Գաբրիել Սարգսյանը կխաղա Նիկոլաս Փերթի հետ: Երկրորդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4,5 միավորով 19-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Անգլիան 4 միավորով 21-րդ տեղում է: Առաջնությունն ընթանում է 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |