Եվրոպայի շախմատի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Գերմանիայի հետ![]() 5 նոյեմբերի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի առաջնության երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Գերմանիայի հետ: Հայ շախմատիստուհիները 4,5 միավոր են վաստակել և 9-րդ տեղում են, իսկ գերմանուհիներն իրենց հաշվում 5,5 միավոր ունեն և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղն են զբաղեցնում: Առաջին տախտակին Էլինա Դանիելյանը կհանդիպի Էլիզաբեթ Պայեչի հետ: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի Մարթա Միչնան, Մարիա Կուրսովայինը` Մելանիա Օհմեն: Չորրորդ տախտակին Նելլի Աղինյանը կխաղա Սառա Հուլթի հետ: Առաջնությունն ընթանում է 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Կանանց առաջնությանը մասնակցում է 28 հավաքական: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |