Արման Կիրակոսյանն ու Յուրի Ֆեդոտովը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցության զարգացումը![]() 5 նոյեմբերի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Գործադիր տնօրենը, ողջունելով դեսպան Արման Կիրակոսյանին, ներկայացրեց ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նպատակները, անդրադարձավ Հարավկովկասյան տարածաշրջանում առկա խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային և երկկողմ մակարդակներում համագործակցության զարգացման հեռանկարներին: Արման Կիրակոսյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և պատրաստակամություն հայտնեց շարունակել ու էլ ավելի զարգացնել համագործակցությունը կազմակերպության հետ: Կողմերը քննարկեցին թմրամիջոցների, կոռուպցիայի, ինչպես նաև մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները և հայտնեցին իրենց շահագրգռվածությունը նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |