Էջմիածնում տեղի է ունեցել «Գարեգին Ա» հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը![]() 5 նոյեմբերի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այսօր տեղի է ունեցել «Գարեգին Ա» հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը: Կենտրոնը կառուցվում է Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների նվիրատվությամբ: Ճարտարապետն է Արտավազդ Նազարեթյանը: Էջմիածնից հայտնում են, որ գոհաբանական աղոթքից ու կառուցվող շենքի հիմքերի օրհնությունից հետո ընթերցվել է այս առթիվ կազմված հիշատակարանը։ Այնուհետև Նորին Սրբության հրավերով բարերարներ Հայկ և Էլզա Դիդիզյանները հիշատակարանով պարկուճը զետեղել են կառուցվող կենտրոնի հիմքում: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել եկեղեցանվեր Դիդիզյան ամուսիններին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |