Նոյեմբերի 7-ին «Զվարթնոցի» թռիչքների սրահը շահագործման կհանձնվի 5 նոյեմբերի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին` ժամը 11:00-ին, աշխատանքային շահագործման կհանձնվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքների սրահը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Նրա խոսքով` օդանավակայանի «Կլոր շենքն» այլևս չի օգտագործվի: Հոկտեմբերի 5-ին կայացավ Երևանի«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահը պաշտոնապես շահագործման հանձնելու արարողությունը: Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների և լայնամասշտաբ միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է «Զվարթնոցի» նոր տերմինալը շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանին իր զարգացման ճանապարհին: Նոր տերմինալն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ: Նոր տերմինալն ամբողջությամբ կփոխի ուղևորների պատկերացումներն օդանավակայանի ծառայությունների մատուցման մասին` դրանք ներկայացնելով որակապես նոր տեսանկյունից: Կարելի է ասել, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը նման մասշտաբի և նշանակության օբյեկտ շահագործման չի հանձնել: Ավելին, նոր տերմինալն իր սարքավորումներով առաջատարը կդառնա տարածաշրջանում: Տերմինալը 34 հազար քառ. մ տարածք է զբաղեցնում: Համալիրի շենքում կտեղակայվեն բարձր դասի սրահներ ուղևորների և դիվանագետների սպասարկման համար, իսկ գրանցման սրահն ընդհանուր առմամբ 46 գրանցակետ կունենա: Նոր տերմինալում նախատեսված է կենտրոնացված ջերմամատակարարում, օդափոխանակության ժամանակակից և բարձրորակ համակարգ: Տերմինալն իր գործառույթները կկատարի նաև երկրաշարժի դեպքում, առանց որևէ խնդիրների. շենքը 9-բալանոց սեյսմակայունություն ունի: Արտակարգ իրադրությունների դեպքում արտաքին աշխարհի հետ անխափան կապի ապահովումն օդանավակայանի բարեկարգման նպատակներից մեկն է: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2002 թվականից «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից` 2001 թվականին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 30-ամյա կոնցեսիոն կառավարման համաձայն: Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է մոտ 160 մլն ԱՄՆ դոլար: Այսօրվա դրությամբ օդանավակայանը տարեկան 1 միլիոն 100 հազար ուղևոր է սպասարկում, նոր տերմինալը շահագործման հանձնելուց հետո այն կկարողանա մինչև 3 միլիոն ուղևոր սպասարկել:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |