Երևանում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան առաջնությունը![]() 5 նոյեմբերի 2011 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան առաջնությունը` նվիրված ԽՍՀՄ հայտնի մարզիչներ Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների հիշատակին: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի հայտնի մարզիչներ և մարզիկներ: Իր խոսքում Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը ողջունել է բոլոր մասնակիցներին ու հյուրերին` նշելով, որ առաջնությունն ավանդական է և տեղի է ունենում արդեն երրորդ անգամ: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր ելույթ են ունենում այսպիսի լավ և ակտիվ ըմբիշներ: Շուտով նրանք կհամալրեն Հայաստանի հավաքականների շարքերը և միջազգային առաջնություններում նույնպես ցույց կտան իրենց ուժը»,- ասել է Ենոքյանը: Մրցաշարին մասնակցում են մոտ 200 ըմբիշներ Հայաստանից, Վրաստանից և Լեռնային Ղարաբաղից: Առաջին մենամարտերն արդեն մեկնարկել են, իսկ ավելի ուշ ելույթ կունենան եզրափակչի մասնակիցները մինչև 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային կարգերում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |