Սուրբ Հրեշտակապետաց օրը օծել են նույնանուն եկեղեցին

Սուրբ Հրեշտակապետաց օրը օծել են նույնանուն եկեղեցին

PanARMENIAN.Net - Նոյեբերի 5-ին` Ս. Հրեշտակապետաց տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման արարողությունը: Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2007 թվականի սեպտեմբերի 10-ին, 2011թ. օգոստոսի 23-ին` եկեղեցու խաչերի օծումը: Եկեղեցու նավակատիքը կատարվել էր նոյեմբերի 4-ի երեկոյան:

Գևորգյան Հոգևոր ճեմարանի հարևանությամբ կառուցված այս եկեղեցու բարերարն է «Հորիզոն 95» շինարարական ընկերության տնօրեն տիար Գագիկ Գալստյանը, իսկ ճարտարապետը` Ջիմ Թորոսյանը:

Արարողության ընթացքում նախ ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Ս. Սեղանը և սյուները, ապա Ամենայն Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց Ս. Սեղանը: ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը օծեցին խորանի չորս սյուները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---