Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ՄԱԳԱՏԷ-ի վրա ճնշում գործադրելու մեջ

Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ՄԱԳԱՏԷ-ի վրա ճնշում գործադրելու մեջ

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՄԱԳԱՏԷ վրա և նշել, որ այդ կազմակերպությունը ղեկավարվում է քաղաքական նկատառումներով Իրանի միջուկային ծրագիրը գնահատելիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԳԱՏԷ-ն նախատեսում է հաջորդ շաբաթ փակ տեղեկատվություն հրապարակել Թեհրանի միջուկային ծրագրի և, մասնավորապես, այն մասին, որ ԻԻՀ գիտնականներն իրականացրել են միջուկային մարտագխիկներրի համակարգչային մոդելավորում:

«Եթե ՄԱԳԱՏԷ-ն անկանխակալ կազմակերպություն է, այն պետք է դիմադրի ճնման փորձերին, որոնք նրա վրա գործում են որոշ երկրներ»,- ասել է Ալի Աքբար Սալեհին

Նա հավելել է, որ Իրանին ղեկավարությունը կեղծ է համարում փաստաթղթերը, որոնք իբր ապացուցում են, որ Իրանը հետազոտություններ է կատարում միջուկային զենք ստեղծելու ոլորտում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---