Բակո Սահակյանը ցանկանում է կիրառել արվեստի հայտնի գործիչների փորձը Արցախում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Մոսկվա քաղաքում այցելել է հանրահայտ քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի արվեստանոց: Նախագահը Արցախ-Սփյուռք կապերի խորացման գործում առանցքային է համարել արվեստի բնագավառը` ընդգծելով նրա կարևորությունը թե մեր երկրում համաշխարհային ժամանակակից արվեստի ներկայացման, թե Սփյուռքում ազգային արժեքների պահպանման տեսանկյունից:

Այս համատեքստում երկրի ղեկավարը հատկապես պահանջված է համարել ճանաչված վարպետների հետ համագործակցությունը և նրանց փորձի կիրառումը Արցախում:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---