Ալեն Ժյուպե. Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունը չափազանց անցանկալի է

Ալեն Ժյուպե. Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունը չափազանց անցանկալի է

PanARMENIAN.Net - Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունը չափանաց անցանկալի է, քանի որ այն սպառնում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն:

«Եթե Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ ունի, իսկ դա նշանակում է, որ նրանք պատրատսվում են ռումբ ստանալ, դա անընդունելի է»,- կարծում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը:

Սակայն անմիջական ռազմական միջամտությունը նախարարի խոսքով, տվյալ դեպքում անցանկալի է, քանի որ «կարող է տարածաշրջանումմ ստեղծել տոտալ ապակայունացման իրավիճակ»:

«Անհրաժեշտ է ամեն ինչ ասել դրանից խուսափելու համար»,- ասել է նա: Դրա հետ կապված Ֆրանսիան անհրաժեշտ է համարում երկխոսությունը և պատժամիջոցները;

Միաժամանակ նա հաղորդել է, որ եթե Իսրայելը ենթարկվի հարձակման, Ֆրանսիան միշտ կլինի նրա կողմից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---