Բաշար Ասադ. Մենք պետք է հաղթենք մարտում ու պաշտպանենք մեր ինքնիշխանությունը

Բաշար Ասադ. Մենք պետք է հաղթենք մարտում ու պաշտպանենք մեր ինքնիշխանությունը

PanARMENIAN.Net - Սիրիան «ուժեղ է իր ժողովրդի միասնականությամբ և ազգային որոշումների կայացմամբ»: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է երկրի նախագահ Բաշար Ասադը, ելույթ ունենալով Ռակկա քաղաքում կայացած հանրահավաքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք այլնընտրանք չունենք: Մենք պետք է հաղթենք մարտում ու պաշտպանենք մեր ինքնիշխանությունը»,-ասել է նախագահը: Ըստ նրա, Սիրիայի ժողովուրդը «համախմբմամբ կպատասխանի ահաբեկչությանն ու արտաքին միջամտությանը»:

Մինչդեռ Հոմս քաղաքից շարունակվում են հաղորդագրություններ ստացվել նոր զոհերի մասին: Մեկ օրում այնտեղ 14 մարդ է զոհվել: Անհանգիստ է նաև Դամասկոսի մերձակայքում: Մայրաքաղաքում ցրվել է ռեժիմի ընդդիմադիրների ցույցը՝ հինգ մարդ վիրավորվել է, 73-ը ձերբակալվել են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---