Մահմուդ Ահմադինեժադ. Սիոնիստները չպետք է գոյատևեն

Մահմուդ Ահմադինեժադ. Սիոնիստները չպետք է գոյատևեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն վախենում է Իրանի ռազմական հզորությունից, քանի որ ի զորու չէ մրցելու ոչ Իսրայելի, ոչ Արևմուտքի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի օրը եգիպտական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Ի պատասխան ԱՄՆ ու Իսրայելի կողմից Թեհրանի հանդեպ դիրքորոշման կոշտացման, Ահմադինեժադը մեդարել է Վաշինգտոնին դավադրություն սարքելու մեջ, որի նպատակն էր հեղինակազրկել Ւրանն ու թշնամանք սերմանել մերձավոր հարևան Սաուդյան Արաբիայի հետ: «Այո, մենք ունենք ռազմական հնարավորություններ, որոնք տարբերում են մեզ տարածաշրջանի մյուս երկրներից: Մենք կարող ենք մրցակցել Իսրայելի ու Արևմուտքի հետ, հատկապես ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ն վախենում է Իրանի ռազմական հզորությունից: Իրանը թույլ չի տա իր դեմ ուղղված որոշումներ կայացնել»,-ասել է Իրանի նախագահը:

Ահմադինեժադը հերթական անգամ հայտարարեց, որ Իրանը միջուկային ռումբ չունի, սակայն հավելել է, որ Իսրայելի վերջն անխուսափելի է:

«ԱՄՆ-ն Իրանը, Սիրիան, ինչպես նաև «Համաս»-ն ու «Հեզբոլլահ»-ն է համարում չարիքի առանցքը, պահպանելու համար սիոնիստական կազմավորումը»,-ասել է Իրանի նախագահը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---