Թուրքիան կսկսի սեփական մարտական կործանիչի նախագծումը

Թուրքիան կսկսի սեփական մարտական կործանիչի նախագծումը

PanARMENIAN.Net - Մոտակա հինգ տարվա ընթացքում Թուրքիան ձեռնամուխ կլինի թուրք կոնստրուկտորների կողմից մշակված սեփական մարտական ուղղաթիռների թողարկմանը:

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յուլմազը հայտարարել է սեփական ուղղաթիռների արտադրության վերաբերյալ Թուրքիայի ծրագրերի մասին: Այժմ Թուրքիան մասնակցում է ուղղաթիռների թողարկման իտալական ԱՏԱԿ նախագծին: Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` Թուրքիան ծրագրում է վերակազմակերպել իր ռազմարդյունաբերական համալիրը: Հիմնական խնդիրների թվում է սեփական մարտական կործանիչի, ինչպես նաև օդային պաշտպանության համակարգերի մշակումը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---