Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը «ազգային անհնազանդության աշուն» է հայտարարում

PanARMENIAN.Net - Լեյբորիստական կուսակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 7-ին` ժամը 15:00-ին, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա կկայանա իշխանությունների հրաժարականի պահանջով: Ինչպես հայտնել է լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, իր կուսակցությունը կատարում է վրաց ժողովրդի կամքը և «ազգային անհնազանդության աշուն» է հայտարարում:

«Նոյեմբերի 7-ին` ժամը 15:00-ին, մենք հայրենիքի բոլոր բոցավառ սրտերով զավակներին սպասում ենք այստեղ` հանրահավաքին խորհրդարանի դիմաց, որի գլխավոր պահանջը լինելու է երկրի ազատումը բոլոր դժբախտությունների աղբյուրից` Սահակաշվիլիից: Տրիբունան լինելու է ազատ, այլ ոչ թե զուտ կուսակցական»,- հայտնել է Նաթելաշվիլին: Նրա խոսքով` նոյեմբերի 23-ին համապատասխան ակցիա տեղի կունենա Վաշինգտոնում` Սպիտակ տան առջև: «Ակցիան տեղի կունենա այնտեղ, որտեղ ժամանակին հենց այդ օրը մեզ համար դիկտատոր նշանակեցին: Կեցցե' Սահակաշվիլիից ազատ Վրաստանը»,- հայտարարել է Նաթելաշվիլին:

Ակցիային միանալու մասին հայտարարել է ՀԿ-ների կոալիցիան, սակայն քաղաքական կուսակցությունները չեն պատրաստվում մասնակցել դրան:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---