Երևանում կանցկացվի սոցիալական բարեփոխումների անհրաժեշտությանը նվիրված կոնֆերանս 7 նոյեմբերի 2011 - 11:05 AMT PanARMENIAN.Net - «Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ վաղը Երևանում կկազմակերպի «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» թեմայով կոնֆերանս: Կազմակերպիչները հայտնում են, որ նախատեսում են` կոնֆերանսին ներկա կլինեն առաջատար մասնագետներ և հետազոտողներ, ովքեր հետևյալ երեք քաղաքական կարևոր ոլորտների` առողջապահության, բնակարանային ապահովման և զբաղվածության վերաբերյալ հետազոտություններ կներկայացնեն: Կոնֆերանսի մասնակիցները կլինեն քաղաքական կուսակցություններից, համապատասխան նախարարություններից, հասարակության շահագրգիռ խմբերից, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա դեսպանատներից: «Մատչելի, հասանելի առողջապահություն, բնակարան, աշխատանք ունենալու իրավունքների իրացումը այն հիմնահարցերն են, որոնցով Հայաստանի կառավարությունը պարտավոր է լինելու լրջորեն զբաղվել առաջիկայում»,- նշում են հիմնադրամից և հայտնում, որ հետազոտությունները ներկայացնելու նպատակն է սկսել հանրային քննարկումներ այնպիսի ասպարեզներում, որտեղ կան լուրջ թերություններ և երկարաժամկետ ու արդյունավետ քաղաքականության պակաս: «Հրայր Մարուխյան» հիմնադրամը սոցիալ-ժողովրդավարական ուղղվածությամբ քաղաքական հետազոտությունների կենտրոն է: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում քաջալերել հանրային բանավեճերը, խթանել հավասարությանը, ազատությանը և ժողովրդավարությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |