Հայտնի են դարձել Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչի զույգերը

Հայտնի են դարձել Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչի զույգերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի վիճակահանությունը։

Քառորդ եզրափակչում Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» իր դաշտում կընդունի «Արարատին», իսկ «Իմպուլսը» կխաղա «Գանձասարի» հետ։ Խաղերը կկայանան նոյեմբերի 19-ին, պատասխան խաղերը՝ 23-ին։

Նոյեմբերի 20-ին «Փյունիկն» իր դաշտում կընդունի «Միկային», իսկ «Շիրակը»՝ «Բանանցին»։ Պատասխան խաղերը նշանակվել են նոյեմբերի 24-ին։

Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան 2012-ի մարտից մինչև մայիս ամիսը, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---