Էգեմեն Բաղիշ. Եվրոպան ափսոսում է ԵՄ-ին Հունական Կիպրոսի անդամակցության համար 7 նոյեմբերի 2011 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Կիպրական հարցի լուծումը քաղաքական հավասարության սկզբունքով ձեռնտու է Թուրքիայի համար, ինչպես նաև նպաստում է Կիպրոսի և Եվրոպայի անվտանգությանը: Այդ մասին Bayrak TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիշը: Բաղիշի խոսքով, համաձայնության հասնելու համար կողմերի պատրաստակամությունը պարզ կլինի ընթացիկ տարվա վերջին: Ընդ որում, նա ավելացրել է, որ որոշումը պետք է ընդունվի միայն փոխհամաձայնությամբ: Տվյալ ենթատեքստում նա ընդգծել է, որ ԵՄ-ն «ինքն էլ ափսոսում է Հունական Կիպրոսի վարչակարգին ԵՄ-ի անդամ ընունելու հարցում»: «Դա բացատրվում է նրանով, որ էներգամատակարարման 70%-ն իրականացվում է Թուրքիայի տարածքով և Եվրոպայի համար դժվար կլինի դա իրականացնել առանց թուրքական իշխանությունների աջակցության», -ավելացրել է նա: Նոյեմբերի սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Կիպրոսի հարցը կլուծվի մինչև 2011-ի ավարտը: «Անցած երկու օրերի ընթացքում մի քանի հիմնական հարցերի վերաբերյալ կողմերը հասել են հուսադրող առաջընթացի»,- ասել է Պան Գի Մունը, - Երկու առաջնորդներ ինձ վստահեցնում էին, որ իրենք հավատում են գործարքն ավարտելու հնարավորությանը»: Հյուսիսային և Հունական Կիպրոսների առաջնորդների բանակցությունները, ՄԱԿ-ի հսկողության տակ, սկսվել են 2008-ին, երկտարածք և երկհամայնքային երկրի համար միասնական դաշնային կառավարություն ստեղծելու նպատակով: ՄԱԿ-ը Կիպրոսում պահում է խաղաղարար ուժերի կորպուս, որի կազմում ընդգրկված են մոտ 1000 զինծառայող և 150 քաղաքացիական անձինք տարբեր երկրներից: Կիպրոսը հունական և թուրքական համայնքների միջև դե-ֆակտո բաժանվել է 1974-ին: Այն ժամանակ Թուրքիան Կիպրոսում ի շահ Հունաստանում իշխող «սև գնդապետների» խունտայի իրականացված պետական հեղաշրջմանը պատասխանել էր զինվորական ներխուժմամբ: Վերամիավորման ճանապարհին գլխավոր հարցերից մեկը անշարժ գույքի սեփականության հարցն է: Հույն կիպրոսցիները պահանջում են, որ Հյուսիսային Կիպրոսում վերականգնվի իրենց սեփականությունը, իսկ թուրքերն էլ վախենում են, որ այդ դեպքում հնարավոր չի լինի ապահովել հավասար իրավունքներով երկու պետությունների գոյությունը դաշնության կազմում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |