Հայերը գինի խմող ազգից վերածվել են օղի խմողների 7 նոյեմբերի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Մենք կորցրել ենք գինու ավանդույթները և գինի խմող ազգից վերածվել ենք օղի խմող ազգի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ցավով նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ «Մեկ շնչի հաշվով խմում ենք այնքան օղի, որքան ռուսները, սակայն 10 անգամ ավելի քիչ գինի քան ռուսները և 50 անգամ ավելի քիչ գինի քան եվրոպացիները։ Մենք դարձել ենք օղի խմող ազգ, իսկ օղին քաղաքական խմիչք է, մշակութային խմիչք չէ։ Բոլոր երկրների բոլոր կառավարությունները բոլոր ժամանակներում օղու միջոցով լուծել են խիստ քաղաքական խնդիրներ»,- ասաց բանախոսը։ Նա նշեց, որ թեև 5 տարի առաջ մեկ շնչի հաշվով Հայաստանում խմում էին 1 լիտր գինի, իսկ այս տարի արդեն 1,4 լիտր, բացարձակ թվերով դա «ծիծաղելի ցուցանիշ է»։ Ըստ Հարությունյանի, գինի չի կարելի խմել միայն 2 հիվանդությունների՝ լյարդի խանգարումների ու երիկամային անբավարարության դեպքում. «Մնացած բոլոր դեպքերում կանանց խորհուրդ է տրվում օրական նվազագույնը 100 գրամ և առավելագույնը 300 գրամ, իսկ տղամարդկանց նվազագույնը 200 գրամ ու առավելագույնը 500 գրամ կարմիր դառը գինի խմել»։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |