Երկկողմ ավիաչվերթերի կազմակերպումը կնպաստի հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը![]() 7 նոյեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը, խորացումն ու ընդլայնումը: «Այժմ հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դեղագործության, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության և տեղեկավական տեխնոլոգիաների ոլորտներում։ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, որին մեծապես կարող է նպաստել երկկողմ ավիաչվերթերի կազմակերպումը»,-նշել է վարչապետը։ Սաչին Պիլոտը նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը ևս շահագրգռված է այս հարցում և կանի ամեն ինչ՝ տարբեր ուղղություններով երկկողմ ծրագրերի իրականացման համար: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է պետությունների միջև առևտրաշրջանառության զարգացումը և այդ գործում մասնավոր հատվածի ներգրավումը: Դրանում, վարչապետի խոսքով, մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացնի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, մասնավորապես, Հայաստանի՝ Հնդկաստանից գյուղտեխնիկայի հնարավոր ձեռքբերմանը, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |