Երևանն ու Կահիրեն կարող են քույր քաղաքներ ճանաչվել![]() 7 նոյեմբերի 2011 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարի հանդիպման ժամանակ քննարկվել են նոյեմբերի 4-ից 11-ը Հայաստանում եգիպտական մշակույթի օրերի անցկացման հետ կապված հարցեր: Քաղաքապետարանից հայտնում են, որ Վանո Վարդանյանը կարևորել է հայ-եգիպտական հարաբերությունների համատեքստում Երևանի ու Կահիրեի միջև ձևավորված ջերմ և բարեկամական գործակցությունը, այդ թվում նաև մշակութային փոխգործակցության առումով: Նշվել է, որ նախատեսվում են օպերային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ: Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարին ընդգծել է, որ Եգիպտոսի հայ համայնքը ծանրակշիռ դերակատարում ունի երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում` հավելելով, որ ինքն անձամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Հուսամ Նասսարին կիսվել է նաև Երևանից ստացած իր տպավորություններով ու ընդգծել, որ բավականին տպավորված է մայրաքաղաքի քաղաքաշինական լուծումներով և բարեկարգման նկատելի աշխատանքներով: Հուսամ Նասսարին վստահեցրել է, որ Եգիպտոս վերադառնալուց հետո Կահիրեի քաղաքապետին կներկայացնի Երևանի հետ համագործակցության նոր առաջարկներ` ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքաշինության, զբոսաշրջության և այլ բնագավառների մասով: Հյուրը նաև կարծիք է հայտնել երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով քննարկել Երևանն ու Կահիրեն քույր քաղաքներ դարձնելու հեռանկարը, ինչին փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը նույնպես դրական է արձագանքել: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել համագործակցության կոնկրետ ծրագրեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |