Հայաստանում ցանկանում են ներմուծել ՃՏՊ փորձաքննության «PC-CRASH» ծրագիրը![]() 7 նոյեմբերի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ցանկանում են ներմուծել ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) ավտոտեխնիկական փորձաքննության նորարարական մեթոդների ներմուծման և կիրառման ծրագիրը։ Ինչպես հայտարարել է «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, «PC-CRASH» ծրագիրը ներկայացնում է ճանապարհատրանսպորտային պատահարի պատկերը 3D ձևաչափով։ Միաժամանակ նա նշել է, որ երբ կազմակերպությունը սկսել է աշխատել նախագծի վրա, այն նպատակ է ունեցել օրենսդրական բազա ստեղծել ՃՏՊ փորձագետների համար, «հետևաբար, օրենք ընդունել փորձագետի մասին»։ «Հայաստանում բացակայում է փորձագետի ինստիտուտը»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանում փորձագետներին կազմակերպությունները նշանակում են։ Սակայն Հովհաննիսյանը նշել է, որ տվյալ պահին կազմակերպության առաջիկա նպատակը ծրագրի ներմուծումն է, որպեսզի այս ծրագիրն անցած փորձագետները վիճահարույց ՃՏՊ փորձաքննություն անցկացնեն «PC-CRASH» ծրագրի միջոցով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |