Պռոշյանի կոնյակի գործարանն ամփոփել է մթերման տարին![]() 7 նոյեմբերի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին «Պռոշյանի կոնյակի գործարանն» ավարտեց մթերման գործընթացը: Այս տարի ընկերությունը մթերել է 18.5 հազար տոննա խաղող և 6 000 տոննա այլ գյուղմթերք: Մթերման գործընթացն ընկերությունն ավարտեց առանց պարտքերի` կատարելով բոլոր ֆինանսական պարտավորությունները, ասվում է գործարանի մամլո հաղորդագրության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր, և այս տարին ևս լի էր բնական տարերքներով`ցրտահարություն, կարկուտ, այնուամենայնիվ, ընկերությունը մթերման գործընթացում աշխատել շուրջ 2000 գյուղացիական տնտեսությունների հետ: Արդյունքում, շնորհիվ մթերված պտղի քանակի և որակի հնարավոր կլինի գալիք տարում ավելացնել արտադրանքի ծավալները: Արտադրական ծավալների ավելացումը պայմանավորված է ինչպես տեղական շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ աճող մեծ պահանջարկով, այնպես էլ արտասահմանյան շուկայում հայկական կոնյակի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ: «Մենք մեծ պատասխանատվությամբ ենք կատարում մեր գործը` հասկանալով, որ որոշակի առումով կոնյակի և գինու հետ արտահանում ենք նաև կոնյակի և գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող մշակույթ»,- մեկնաբանեց «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի տնօրեն Արմեն Գասպարյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |