Լոռիում, Տավուշում ու Արցախում այսօր երեկոյան և գիշերը ձյուն կտեղա 7 նոյեմբերի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան և գիշերվա առաջին կեսին ձյան տեսքով տեղումները Հայաստանի արևելյան հատվածում, մասնավորապես Լոռիում, Տավուշում և Արցախում, կշարունակվեն։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Նա նշեց, որ արևմտյան հատվածում և մայրաքաղաքում տեղումների հավանականությունը փոքր է։ «Նախորդ օրվա համեմատ օդի ջերմաստիճանը արդեն իսկ նվազել է 4-6 աստիճանով և շարունակում է նվազել»,- ասաց նա՝ հավելելով, որ գիշերը լեռնային շրջաններում կդիտվի 8-12 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտավայրում 1-4 աստիճան ցուրտ, Սյունիքի հովիտներում 1 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն։ Վաղը ցերեկը Արարատյան դաշտավայրում կլինի 5-8, իսկ Սյունիքի հովիտներում՝ 4-7 աստիճան տաքություն։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |