Հայտնի են շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրի զույգերը![]() 7 նոյեմբերի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Նոյենբերի 7-ին հունական Պորտո Կարասում կկայանան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5 -րդ տուրի խաղերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի դանիացիների հետ: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կխաղա Բերգ Հանսենի հետ, Սերգեյ Մովսիսյանը Ստիգ Ռասմուսսենի հետ, Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Յակոբ Աագաարդի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը ուժերը կչափի Վանգ Գլուդի հետ: Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 9.5 միավորով 9-րդ տեղում է, իսկ Դանիան ունի 9 միավոր և գտնվում է 14-րդ տեղում: Կանանց հավաքականը, որն 8 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը, կխաղա Սլովենիայի հետ: Էլինա Դանիելյանը կխաղա Աննա Մուզիչուկի հետ, Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի Յանա Կրիվեցի հետ: Մնացած երկու զույգերը կկազմեն՝ Լիլիթ Գալոյան – Անա Սրեբրնիչ, Մարիա Կուրսովա – Վեսնա Ռոզիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |