Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ համագործակցության զարգացումը 7 նոյեմբերի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային (նստավայրը` Մոսկվա) ` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է վերջին տարիներին նոր թափ ստացած Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը` հույս հայտնելով, որ նոր դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցության ամրապնդման գործում: «Անցյալ տարի Տոկիոյում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմանը մեր կողմից տրվող կարեւորության մասին»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: Դեսպան Հարադան, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ճապոնիայի դեսպանը նաեւ իր երկրի կառավարության անունից երախտագիտություն հայտնեց ս.թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ բնական աղետի հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության խթանման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Զրուցակիցները քննարկեցինք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |