Լիտվայում սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 մարզիկներ![]() 7 նոյեմբերի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-14-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի կունենա սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու է 10 մարզիկ: Մարզական սամբոյում ելույթ կունենան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մարտին Միրզոյանը (62 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ): Կանանցից առաջնությանը կմեկնեն Ռուզաննա Սարգսյանը (48 կգ) և Աննա Գևորգյանը (60 կգ): Մարտական սամբոյում Հայաստանը կներկայացնեն Մուշեղ Հակոբյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Մավրիկ Նասիբյանը (82 կգ), PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Հայկական պատվիրակությունը` ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ առաջնությանը կմեկնի նոյեմբերի 10-ին:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |