Ֆրանսիան սառեցրել է նախագահի աշխատավարձը 7 նոյեմբերի 2011 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մինչև հավասարակշռված բյուջեին վերադառնալը «սառեցրել են» նախագահի և նախարարների աշխատավարձերը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Նա քաղաքական գործիչներին և ձեռնարկությունների ղեկավարներին, ում բաժնետոմսերը վաճառքի են հանվել, կոչ է արել «նույնը անել», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հայտարարելով տնտեսական աճի նվազման կապակցությամբ ծախսերի կրճատման միջոցների մասին` Ֆիյոնն ասել է, որ «բյուջեի զրոյական դեֆիցիտը» ծրագրված է 2016 թվականին: Նրա խոսքով` Ֆրանսիան ստիպված կլինի մոտ 100 միլիարդ եվրո տնտեսել: Եվրոպական առաջնորդները պայմանավորվել էին հոկտեմբերի 26-ին Հունաստանի 260 միլիարդանոց պարտքից մինչև 100 մլրդ եվրո ներել և երկրին մոտ 130 մլրդ եվրոյի ֆինանսավորում ապահովել խիստ բյուջետային տնտեսության բազմամյա ծրագրի դիմաց: Անցյալ շաբաթ Պապանդրեուն հանդես եկավ վարկային համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին անսպասելի հայտարարությամբ: Եվրագոտու երկրների առաջնորդները դա ընկալեցին որպես ձեռք բերված համաձայնագրերից հրաժարվելու փորձ և հայտարարեցին, որ Հունաստանին ֆինանսական աջակցության հատկացումը կդադարեցվի, մինչև որ այդ հարցում ամեն ինչ պարզ չլինի: Եթե հերթական տրանշը սառեցված մնա մոտակա շաբաթների ընթացքում, Հունաստանին դեֆոլտ է սպառնում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |