Էդվարդ Նալբանդյանն իր վրացի պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը 7 նոյեմբերի 2011 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ: Ողջունելով Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց հայ-վրացական ակտիվ և կանոնավոր քաղաքական երկխոսությունը և նշեց, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար: Բանակցությունների ժամանակ քննարկեցին հայ-վրացական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, երկու պետությունների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերն անդրադարձան առաջիկա երկկողմ փոխայցելությունների ժամանակացույցին, նոյեմբերի 18-19-ին նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայ-վրացական քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային ինչպես նաև իրավապայմանագրային դաշտին, վիրահայությանն առնչվող հարցերին: Հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին համագործակցության զարգացումը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջգերատեսչական և ապակենտրոնացված ձևաչափերում: Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Երկու երկրների արտգործնախարարները խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Այս առումով ընդգծվեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |